ԿԶՆԱԿ
հիմնադրամն արդեն երկրորդ անգամ իրականացրեց «Իմ կյանքը համայնքում»
աշակերտների փոխանակման ծրագիրը, որի առանցքում հայրենաճանաչությունն էր, տեղանքի, մշակույթի, պատմության,
ավանդույթների ուսումնասիրությունը։
Միջոցառման ամփոփումը կազմակերպվեց ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական
դպրոցում. այս դպրոցն ուղարկել և հյուրընկալել էր ամենաշատ թվով աշակերտներ:
Ամփոփիչ
միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍՆ, ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչներ, Երևանի
քաղաքապետարանի, մարզպետարանների կրթության վարչության պետեր, դպրոցների
տնօրեններ, աշակերտներ, ծնողներ:
Հանրապետության
տարբեր համայնքների 17 դպրոցներից 58 աշակերտներ մասնակցեցին ծրագրին,
տեղափոխվեցին հյուրընկալ համայնքներ, երկու շաբաթ շարունակ սովորեցին հյուրընկալ
դպրոցում, ապրեցին հյուրընկալ ընտանիքներում:
ԿԶՆԱԿ
հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը շնորհակալագրերով և հավաստագրերով պարգևատրեց
ծրագրին մասնակից դպրոցների տնօրեններին, աշակերտներին և հյուրընկալող ծնողներին:
Ծրագրի
շնորհիվ մասնակից երեխաները բացահայտեցին և ճանաչեցին մեր Հայրենիքը. բացահայտեցին
և սիրեցին: Մեջբերելով մասնակից տնօրեններից մեկի խոսքը՝ «Իմ կյանքը
համայնքում» ծրագիրը միավորում է մեր երկիրը:
ԿԶՆԱԿ
հիմնդարամի կրթական նորարարությունների բաժին
Comments
Post a Comment