Արարատի մարզի հանրակարթական ուսումնական հաստատությունների համար իրականացվեց հերթական տեղեկատվական սեմինարը՝ նոր Հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ

 Հանրակրթության բարեփոխումների և Հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից հերթական տեղեկատվական սեմինար տեղի ունեցավ  ս/թ դեկտեմբերի 14-ին, Արարատի մարզի գ․ Արգավանդի միջն. դպրոցում՝ մարզի ուսումնական հաստատությունների  տնօրենների, տնօրենների տեղակալների և մ/մ  նախագահների մասնակցությամբ: 

                             

    Սեմինարը վարում էին ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամի ժ/պ Արտաշես Թորոսյանը,  տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի պետ Աիդա Սարգսյանը և բաժնի մասնագետ Լիանա Զոհրաբյանը։  

Սեմինարի նպատակն էր ներկաներին ծանոթացնել հանրակրթության ոլորտում կատարվելիք փոփոխություններին։ Կարևորվեց ուսումնական հաստատությունների կողմից  սպասվող աշխատանքներին նախապատրաստվելը,   անելիքները պլանավորելը՝ ուսումնական գործընթացում փոփոխությունները ավելի սահուն ներդնելու համար։ Ներկայացրեցին Տավուշի մարզում կատարված փորձարկման վերլուծությունը, մշտադիտարկումների, հետազոտությունների արդյունքում ստեղծված ռեսուրսների և այդ ռեսուրսների թվայնացման և տարածման մասին։   

  Հնչեցին հարցեր հին և նոր չափորոշիչների տարբերությունների, նոր չափորոշչի պահանջների իրականացման խնդիրների և լուծումների վերաբերյալ։


 ԿԶՆԱԿ հիմնադրամ 

  Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժին  


                                                      





Comments