Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի թարգմանչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (0,5 դրույք)

 

 Թարգմանչի հիմնական գործառույթները՝

1. Կազմակերպության հայերեն, անգլերեն և ռուսերեն հրապարակումների բովանդակության և դրանց լեզվական բարձր որակի համար պատասխանատվություն:

2. Հայերեն և անգլերեն մամուլի հաղորդագրությունների համակարգում և պատրաստում։ 

3. Հայերենով, անգլերենով ու ռուսերենով խմբագրական և սրբագրական աշխատանքների իրականացում` հաշվի առնելով որոնողական համակարգի օպտիմալացման սկզբունքները:

4. Կազմակերպության կողմից հրապարակվող տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական, ոճական ճշգրտության ստուգում:

5.Ներգրավվում կազմակերպության միջոցառումների կազմակերպման, համակարգման և հանրային իրազեկման միջոցառումներում:

6. Նամակագրության վարում կազմակերպության  գործընկերների, շահառուների հետ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

7. Կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ, ըստ անհրաժեշտության,  այլ խմբագրական աշխատանքների կատարում։

8. Կազմակերպության նախագծերին վերաբերող հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքների իրականացում։

9. Պատասխանատվություն կազմակերպության բոլոր կորպորատիվ էջերի, սոցիալական ցանցերում էջերի, կայքերի բովանդակության թարգմանության համար։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար   պահանջվում է՝

1. Բարձրագույն լեզվաբանական կրթություն՝ (թարգմանչական գործ)։

2.Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

3.Աշխատանքային փորձ թարգմանությունների կամ մանկավարժության /անգլերեն/ բնագավառում։

4 Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, թվայնացման համակարգի տիրապետում /համացանց, Microsoft Windows, Microsoft Office/:

5. Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ:

·         Դիմումների ընդունման ժամկետն է`  16.01.2023 – 25.01.2023 թթ.:

·         Աշխատավարձի չափը՝  100,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

       6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

  Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  25.01.2023 թ.:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. հունվարի 31-ին` ժամը 1030-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:




Comments