ՀՊՉ տեղեկատվական սեմինար Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցում

 


Ս/թ. հունվարի 19-ին Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցում ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից անցկացվեց տեղեկատվական սեմինար, որի նպատակը նոր Հանրակրթության պետական չափորոշչին ծանոթացնելն ու դրա ներդրմանը նախապատրաստելն էր: Տեղեկատվական սեմինարին մասնակցում էին մարզի 13 դպրոցի տնօրեններ, տնօրենների տեղակալներ, մեթոդմիավորման նախագահներ:

 Տեղեկատվական սեմինարը վարում էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Ա. Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը եւ Չափորոշչի լրամշակման եւ զարգացման բաժնի մասնագետներ Լիանա Զոհրաբյանը եւ Ռուզան Կոստանյանը:

 Ա. Թորոսյանը ներկայացրեց առաջիկա փոփոխությունները՝ ներկայացնելով գնահատման նոր համակարգը, առարկայական չափորոշիչներում եւ ծրագրերում տեղ գտած նորությունները:Կարեւորեց ուսուցչի դերը սպասվելիք փոփոխություններում, տեղեկացրեց առաջիկա վերապատրաստումների եւ ԿԶՆԱԿ հիմնադրամի պաշտոնական կայքում տեղադրված ուսումնաօժանդակ նյութերից օգտվելու հնարավորության մասին: Չափորոշչի լրամշակման եւ զարգացման բաժնի մասնագետներ Լիանա Զոհրաբյանը եւ Ռուզան Կոստանյանը ներկայացրեցին Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը եւ առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը:

 ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը խոսեց Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի պաշտոնական կայքում ուսուցիչների, տնօրենների, տնօրենների տեղակալների, մեթոդմիավորման նախագահների համար օգտակար ուսումնաօժանդակ նյութերի առկայության մասին: Տեղեկատվական սեմինարի ավարտին հնչեցին հարցեր, որոնք վերաբերում էին առաջիկա վերապատրաստմանը, ներառական կրթության խնդիրներին, գնահատման համակարգում տեղ գտած փոփոխություններին:

ԿԶՆԱԿ հիմնադրամ Չափորոշչի լրամշակման եւ զարգացման բաժին Բաժնի պետ՝ Ա. Սարգսյան Բաժնի մասնագետ՝ Ռ. Կոստանյան






Comments