Ս/թ հունվարի 24-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ -ի դահլիճում տեղի ունեցավ «Ես եմ ռեժիսորը» աշակերտական հանրապետական նախագծի փակման արարողությունը, որին հրավիրվել էին մասնակից բոլոր դպրոցները:
ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների
բաժինը ամիսներ առաջ հայտարարել էր «Ես եմ ռեժիսորը» աշակերտական հանրապետական նախագծի մասին, որին կարող էին մասնակցել
6-12-րդ դասարանների աշակերտները: Ի ուրախություն՝ նախագիծը մեծ ընդունելություն ունեցավ.
մասնակցության հայտ էին ներկայացրել 52 դպրոց, որոնց ներկայացուցիչները նախանշված
11 ձևաչափերում պատրաստել էին 80 ֆիլմ, այդ ֆիլմերի նախապատրաստական և իրականացման
աշխատանքներում ներգրավվել էին 450 աշակերտներ:
«Ես եմ ռեժիսորը» աշակերտական հանրապետական նախագիծը հնարավորություն էր
ընձեռել սովորողներին դառնալ սեփական պատկերաստեղծման մուսան ու իրականացնողը, ֆիլմաստեղծման ընթացքում քննադատաբար վերլուծել դիտած ֆիլմերից ստացած տեղեկատվությունը,
դիտել և հասկանալ ֆիլմ ուղերձների
ենթատեքստերը:
Կրթական նորարարությունների բաժին
Comments
Post a Comment