«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային
կենտրոն» հիմնադրամի վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության
գնահատման բաժնի մասնագետները ս․թ․ հունվարի 17-ից ՀՀ տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներում սկսել
են մշտադիտարկումների շարք։ Մշտադիտարկումները իրականացվում են 2022 թ․ վերապատրաստված հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների մոտ՝ դասալսումների միջոցով։
ԿԶՆԱԿ-ի
մասնագետներն 27․01․2023թ․ այցելել են Արագածոտնի մարզի Գեղաձորի և Ծաղկահովտի
միջնակարգ դպրոցներ, դասալսումներ իրականացրել վերապատրաստված ուսուցիչների մոտ՝ պարզելու
համար, թե անցկացված նախաատեստացիոն պարտադիր վերապատրաստումները որքանով են արդյունավետ
եղել, արդյո՞ք ուսուցիչները ստացած գիտելիքները և հմտությունները կիրառում են իրենց
ամենօրյա աշխատանքում։ Բաժնի մասնագետները
նաև մեթոդամանկավարժական աջակցություն և հանգամանալից հետադարձ կապ են տալիս
դասալսված ուսուցիչներին՝ հետագա աշխատանքները բարելավելու համար։
Բացի
դասալսումներից՝ ԿԶՆԱԿ-ի մասնագետները հարցազրույցներ են անցկացնում վերապատրաստված
ուսուցիչների հետ՝ վերապատրաստման ծրագրի թեմաների յուրացումը պարզելու նպատակով։
Comments
Post a Comment