Ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատրաստում: «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն»
ՀՀ
ԿԳՄՍՆ -ի ԿԶՆԱԿ հիմնադրամի Կրթական նորարարությունների բաժինը հայտարարում է
«Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով վերապատրաստում (հեռավար ձևաչափով), որը կիրականացվի փուլ առ փուլ՝ ՀՀ-ի բոլոր մարզերի ուսուցիչների համար:
Վերապատրաստման 1-ին փուլում ընդգրկվելու են Արարատ և Արմավիր մարզերի ուսուցիչները:
Ծրագրի նպատակն է՝
·
տրամադրել համապատասխան
գործիքակազմ՝ հանրակրթական նոր չափորոշչի վերջնարդյունքների ապահովման համար.
·
աջակցել ուսուցիչների
մեդիագրագիտության բարձրացմանը.
· ծանոթացնել ուսուցիչներին նախագծային աշխատանքի կազմակերպման տեխնիկական և բովանդակային կողմերին:
Ծրագրի խնդիրները՝
·
ուսուցիչների
խմբի կարիքների գնահատում.
·
մեդիագրագիտության
իրազեկվածության և կրթության բարելավում.
· նորարարական ռեսուրսների կիրառում:
Ծրագրի ընթացքը՝
·
Վերապատրաստման 1-ին փուլում ընդգրկվելու են Արարատ և Արմավիր
մարզի ուսուցիչները՝ կամավորության սկզբունքով:
·
Վերապատրաստման սեմինարային հանդիպումը լինելու է 1 անգամ՝ հեռավար
ձևաչափով:
·
Հայտագրված ուսուցիչները վերապատրաստվելու են հումանիտար և ԲՏՃՄ
խմբերով:
·
Վերապատրաստված ուսուցիչները անհատապես կամ խմբերով աշխատելու
են որևէ նախագծի շուրջ:
·
Խմբի կազմում կարող է լինել առավելագույնը 3 ուսուցիչ:
·
Ուսուցիչներին նախապես տրվելու են նախագծի աշխատանքային բնութագրիչները:
·
Նախագծային աշխատանքի համար տրվելու է 20 օր ժամանակ:
· Այդ ընթացքում կազմակերպվելու են հանդիպում-քննարկումներ ԿԶՆԱԿ հ/դ-ի աշխատակիցների հետ՝ ըստ կարիքի:
Ծրագրի ավարտը՝
·
Պատրաստի նախագծերը ուղարկվելու են ԿԶՆԱԿ հիմնադրամ:
·
Նախապես տրված չափանիշներին համապատասխանելու դեպքում ուսուցչին
կամ խմբին/եթե աշխատել են խմբով/ կտրվի վկայական:
·
Վկայականը կհամարվի ուսուցչի մասնագիտական զարգացման ապահովման
համար կատարված աշխատանքի ցուցիչ:
·
Վկայականը կարող է ներառվել
ուսուցչի տարակարգ ստանալու փաստաթղթերում:
·
Վկայագրված ուսուցիչների նախագծային աշխատանքը կտեղակայվի Պաշարների
շտերարանում:
·
Գրանցման վերջնաժամկետն է փետրվարի 28-ը:
Գրանցման համար լրացնել հայտը
Comments
Post a Comment