«ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐ» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 «ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է իրականացնել «Պատմաբանի օր. նախագծային ուսումնառություն» ծրագիրը:  

  Նախագծին մասնակցելու համար գրացվել էին հանրապետության դպրոցների 334  մանկավարժներ՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:

   Մանակավարժների համար անցկացվեց 6 վեբինար՝ «Ինչ է նախածային ուսուցումը» և «Աշխարհացույց» գործիքի ներկայացումը թեմաներով, որից 4 դասընթացը վարեց ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը՝ պարզաբանելով ծրագրի կարևորությունը, նախագծային աշխատանք կատարելու քայլերը, պատասխանեց մանկավարժների հարցերին: Ուսուցիչների հետ 2 վեբինար էլ անցկացրեց «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի աշխատակից Արևիկ Ավետիսյանը:

   Նախաձեռնության նպատակն է աջակցել ուսուցիչներին՝ նախագծային աշխատանքներ իրականացնելու գործում,  նախագծային ուսումնառության միջոցով նպաստել սովորողների աշխարհայացքի ընդլայնմանը, նրանց մասնագիտական կողմնորոշմանը, նաև սովորեցնել աշակերտներին ուսումնասիրել, հետազոտել, մեկնաբանել և վերլուծել մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, համաշխարհային գործընթացները, կատարել նախագծային աշխատանքներ:

 Ծրագիրը կամփոփվի մարտի 24-ին՝ «Պատմաբանի օրվան» ընդառաջ: 


«ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժին




Comments