Մեկնարկեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական փուլը:
Երեկ կայացավ ծրագրին մասնակից դպրոցների ընտրության փուլը. ընտրվեցին աշակերտներին փոխանակող դպրոցները:
Այս անգամ ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել 28 հանրակրթական դպրոցներ ՀՀ բոլոր մարզերից:
Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է, տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ ճանաչումը:
Բարի երթ մեր ծրագրին:
Կրթական նորարարությունների բաժին
Comments
Post a Comment