Մարդիկ, ովքեր մոռացել են իրենց անցյալը, իրավունք չունեն ապագայի»:
Պլատոն
Մարտի 24-ին՝ Պատմաբանի օրվան ընդառաջ, որն ամբողջ
աշխարհում նշվում է մարտի 28-ին, ԿԶՆԱԿ հիմնադրամը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հետ
համատեղ նախաձեռնել էր իրականացնել «Պատմաբանի օր. նախագծային ուսումնառություն» ծրագիրը:
Այդ օրը նախագծին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր դպրոցներում միաժամանակ, 3-4
դասաժամերին անցկացվեցին բաց դասեր, որոնց մեծ մասը տեսանկարահանվել են և ուղարկվել ԿԶՆԱԿ հիմնադրամ:
Մասնակցության հայտ էին ներկայացրել հանրապետության 334 դպրոցների պատմության ուսուցիչներ:
Նախաձեռնության
նպատակն էր աջակցել ուսուցիչներին՝ նախագծային աշխատանքներ իրականացնելու գործում, նախագծային ուսումնառության միջոցով նպաստել սովորողների
աշխարհայացքի ընդլայնմանը, նրանց մասնագիտական կողմնորոշմանը, նաև սովորեցնել աշակերտներին
ուսումնասիրել, հետազոտել, մեկնաբանել և վերլուծել մարդկության պատմության ընթացքում
տեղի ունեցած իրադարձությունները, համաշխարհային գործընթացները, ինքնուրույն կատարել
նախագծային աշխատանքներ:
Մասնագիտական հանձնաժողովը, ներկայացված աշխատանքներն
ուսումնասիրելուց և ամփոփելուց հետո, լավագույնները կհրապարակի:
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժին
Comments
Post a Comment