ՈՒսուցչի մասնագիտական զարգացում. Մեդիագրագիտություն  

 ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների  բաժինը սկսել է   իրականացնել «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով  դասընթաց   հասարակագիտական ու բնագիտական բնագավառների դասավանդող ուսուցիչների համար: Այն կազմակերպվելու է բոլոր մարզերի ուսուցիչների համար առանձին ձևաչափով:

Մարտի 6-ին և 7-ին՝ հեռավար ձևաչափով  կազմակերպվեց սեմինար-քննարկում Արարատի մարզի ուսուցիչների համար, ովքեր վերապատրստումից հետո պետք է ներկայացնեն նախագծային աշխատանք և ստանան մասնակցության հավաստագիր:

Հաջորդ ամիսներին «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով  դասընթացին կարող են մասնակցել հանրապետության մյուս մարզերի ուսուցիչները (Հաջորդիվ Կոտայքի մարզն է):

Ծրագրի նպատակն է՝

  • աջակցել ուսուցիչների մեդիագրագիտության բարձրացմանը
  • նպաստել տեղեկատվական/մեդիագրագետ սովորողի մեդիագրագիտության կարողունակությունների ձևավորմանը
  • ուսուցիչներին տրամադրել համապատասխան գործիքակազմ
  • Օգնել ուսուցիչներին՝ ինտեգրելու մեդիագրագիտության բաղադրիչները տարբեր առարկաների ծրագրերում, անցկացնել ինտերակտիվ, գործնական ու հետաքրքիր դասեր ու նախագծեր, որոնք կօգնեն ձևավորել մեդիա և թվային հմտություններ
  • նվազագույնի հասցնել ուսուցիչների, սովորողների վրա մեդիայի բացասական ազդեցությունները, որոնք առաջանում են ապատեղեկատվության, սխալ, թերի տեղեկատվության հետևանքով։                                                            

    

«ԿԶՆԱԿ» հիմնադրամ, Կրթական նորարարությունների բաժին











Comments