ՈՒսուցչի մասնագիտական զարգացում. Մեդիագրագիտություն   

                    

 ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների  բաժինը իրականացրեց ևս մեկ սեմինար «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով  դասընթաց   հասարակագիտական ու բնագիտական բնագավառների դասավանդող ուսուցիչների համար: Այն կազմակերպվելու է բոլոր մարզերի ուսուցիչների համար առանձին ձևաչափով:

Մարտի 30-31-ին հեռավար հանդիպում- դասընթաց կազմակերպվեց Կոտայքի մարզի ուսուցիչների համար, ովքեր վերապատրստումից հետո պետք է ներկայացնեն մեդիակարողունակություններ խթանող դասի կամ նախագծային աշխատանքի պլան ու ստանան մասնակցության հավաստագիր:

Հաջորդ ամիսներին «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով  դասընթացին կարող են մասնակցել հանրապետության մյուս մարզերի ուսուցիչները (Հաջորդիվ Արագածոտնի մարզն է):

Ծրագրի նպատակն է՝

  • աջակցել ուսուցիչների մեդիագրագիտության բարձրացմանը
  • նպաստել սովորողի մեդիագրագիտության կարողունակությունների ձևավորմանը
  • օգնել ուսուցիչներին՝ ինտեգրելու մեդիագրագիտության բաղադրիչները տարբեր առարկաների ծրագրերում, անցկացնել ինտերակտիվ, գործնական ու հետաքրքիր դասեր ու նախագծեր, որոնք կօգնեն ձևավորել մեդիա և թվային հմտություններ
  • նվազագույնի հասցնել ուսուցիչների, սովորողների վրա մեդիայի բացասական ազդեցությունները, որոնք առաջանում են ապատեղեկատվության, սխալ, թերի տեղեկատվության հետևանքով։                                                            

    ԿԶՆԱԿ հիմնադրամ, Կրթական նորարարությունների բաժին










Comments