ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հարգելի´ ուսուցիչներ,

 

 ԿԶՆԱԿ հիմնադրամը հայտարարում է հայոց լեզվի և գրականության, մաթեմատիկայի ուսուցիչների աշխատանքային խմբերի ձևավորման մասին:


Հանրակրթության նոր չափորոշչի համաձայն՝  1-ից 12-րդ դասարաններում իրականացվելու է ձևավորող գնահատում:


Եթե հետաքրքրված եք «Մայրենի 5», «Մաթեմատիկա 5», «Հայոց լեզու 7», «Գրականություն 7», «Հանրահաշիվ 7», «Երկրաչափություն 7», «Հայոց լեզու 10», «Հայ գրականություն 10», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 10»,  «Երկրաչափություն 10» առարկաների համար գնահատման բնութագրիչներ մշակելու գործընթացով,  կարող եք մասնակցել հայտագրմանը։ Հայտագրումը կիրականացվի 26.05.2023թ.-2.06.2023թ. հետևյալ հղումով:


Հայտագրված ուսուցիչների հետ կիրականացվի հեռավար սեմինար, որի ընթացքում ուսուցիչներին կներկայացվեն գնահատման բնութագրիչները կազմելու եղանակները և պահանջները:

 

Խմբերի  աշխատանքը կմեկնարկի 12.06.2023թ.-ից:

Ցանկացած տարակարգի դիմելու դեպքում այս աշխատանքը համարվելու է կարևոր բաղադրիչ։




Comments