Ս/թ մայիսի 31-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) ամփոփվեց «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո իրականացվող «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» համապետական աշակերտական նախագիծը:
Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, Կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը, Կրթական հետազոտությունների բաժնի պետ Իզաբելա Աբրահամյանը, Գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներ, ՀՊՄՀ դասախոսներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլ մասնակիցներ։
Հանդիսությունների դահլիճում բացման արարողությունից հետո մասնակիցները բաժանվեցին ըստ բաժանմունքների և ներկայացրին իրենց աշխատանքները՝ ստանալով անդրադարձ, ուղղորդում ԿԶՆԱԿ հիմանադրամի և ՀՊՄՀ դասախոսական փորձագիտական խմբից:
«Մոլորակն ունի իմ քո օգնության կարիքը» աշակերտական նախագծին հայտագրվել և իրենց աշխատանքներն են ներկայացրել 50 դպրոց՝ ՀՀ 8 մարզերից և Երևանից, մասնակցել են 256 աշակերտ՝ ներկայացնելով 106 աշխատանք (31 ուսումնական նախագիծ, 36 սոցիալական հոլովակ, 40 նկար-պաստառ)
Նշենք, որ նախագծի առաջին փուլն իրականացվել է դպրոցներում, որտեղ Մայր մոլորակի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ են իրականացվել, ընտրվել են լավագույն աշխատանքները՝ երեք անվանակարգերում՝ ուսումնական նախագիծ, սոցիալական հոլովակ, նկար-պաստառ և ուղարկվել են ԿԶՆԱԿ հիմնադրամ: Այդ աշխատանքները վերանայվել են և՛ հիմնադրամի մասնագիտական փորձագիտական խմբերի կողմից, և՛ ՀՊՄՀ դասախոսների կողմից: Առաջիկայում մասնակիցները կստանան էլեկտրոնային վկայականները:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին:
«ԿԶՆԱԿ»
հիմնադրամ,
Կրթական նորարարությունների բաժին

Comments
Post a Comment