ԱՄՓՈՓՎԵՑ «ՀԱՅ ԵՐԳԸ ԴՊՐՈՑՈՒՄ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

 Ս/թ հունիսի 20-ին առցանց տարբերակով, 6 ժամ տևողությամբ ամփոփվեց «Հայ երգը դպրոցում» համապետական նախագիծը:

   Ծրագրի նպատակն է դպրոցում խթանել հայկական մշակույթը, մասնավորապես, երաժշտությունը, պահպանել, սերունդներին փոխանցել, հանրայնացնել, զարգացնել, նորովի մեկնաբանել հայ երգը, սովորողների շրջանում հետաքրքրություն առաջացնել ազգային երաժշտության հանդեպ՝ նպաստելով սովորողների մշակութային կարողունակության զարացմանը: Դպրոցներն իրականացրել են նախագծային աշխատանքներ. հայկական կինոյի երգերը, հայկական մուլտֆիլմերի երգերը, մեր երգերը բարբառով, աշուղական, գուսանական երգերը, հայ գրողների բանաստեղծությունները որպես երգեր ուղղություններով:

Ամփոփմանը ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Ա. Թորոսյանը, Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լ. Մկրտչյանը, Կրթական նորարարությունների բաժնի պետ Ս. Կոսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներ, տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ և ազատ ունկնդիրներ:

«Հայ երգը դպրոցում» համապետական նախագծին մասնակցում էին 51 դպրոցներ՝ Երևան-21, Կոտայք-7, Գեղարքունիք-4, Շիրակ-4, Արարատ-4, Արագածոտն-3, Լոռի-3, Արմավիր-3, Տավուշ-1, Վայոց ձոր-1: Զում հարթակում մասնակից դպրոցները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները:

Մասնակից դպրոցները կպարգևատրվեն հավաստագրերով։


 ԿԶՆԱԿ հիմնադրամ , Կրթական նորարարությունների բաժին 






Comments