Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստում

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ 07.07.2023թ. 27-Լ հրամանը՝  հուլիսի 10-ից ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման ու Գնահատման մշակման և զարգացման բաժինների կողմից մեկնարկեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների  տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստման գործընթացը:

  Դասընթացի շրջանակում նախատեսված է վերապատրաստել այն 130 ՆՈՒՀ-երի տնօրեններին, որոնք 2023-2024 ուստարվա ընթացքում փորձարկելու են տարիքային 4 խմբերի  համար մշակված նախադպրոցական կրթական ծրագրերը: 

 Հուլիսի 10-ից հուլիսի 14-ը իրականացվեց տնօրենների հեռավար վերապատրաստման գործընթացը: 

Դրան հաջորդեց նույն ՆՈՒՀ-երի մանկավարժական աշխատողների վերապատրաստումը, որն այժմ ընթանում է և՛ առկա, և՛ հեռավար ձևաչափով: Վերապատրաստվում են արդեն նշված հաստատությունների  մեթոդիստները, դաստիարակները, երաժշտության դաստիարակները և ֆիզհրահանգիչները: 

Նոր ընտրված ՆՈՒՀ-երը և՛ Երևան քաղաքից են, և՛ մարզերից: Վերապատրաստումը շարունակվելու է 2023 թ. օգոստոսի 25-ը ներառյալ: Նոր ուստարվա մեկնարկին 130 ՆՈՒՀ-երի մանկավարժական համակազմերը աշխատելու են Նախադպրոցական կրթության պետական կրթական նոր չափորոշչով և փորձարկելու են կրտսեր I, կրտսեր II, միջին և ավագ խմբերի համար մշակված ծրագրերը:





















Comments