Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները 19․09․2023 թ․ այցելել են Շիրակի մարզ, ուր իրականացրել են կարիքի գնահատում։ Նրանք եղել են Գյումրու հ․ 7, հ․ 11, հ․ 15, հ․ 23, հ․ 24, Ձորակապի, Մարալիկի հ․ 1 և հ․ 2, Հայրենյացի, Հոռոմի, Սարատակի, Բենիամինի, գ․ Շիրակի, Ջաջուռի դպրոցներում։
ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից կարիքի գնահատում է իրականացվել նաև Գյումրու ««Լիանա» մսուր-մանկապարտեզ» ՊՈԱԿ-ում։
Դպրոցներում կարիքի գնահատումն իրականացվել է դասալսումների, գրավոր աշխատանքների անցկացման, սեմինարների, հարցազրույցների միջոցով։
Նոր չափորոշչի կիրառման սկզբնական փուլի մեկնարկային արդյունքների ուսումնասիրության նպատակով 5-րդ և 7-րդ դասարաններում «Մայրենի», «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից անցկացվել են գրավոր աշխատանքներ։
Արդյունքների վերլուծությունից հետո դպրոցներին հետադարձ կապ է տրվելու «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի՝ ուսումնական բնագավառների մշակման և զարգացման, գնահատման մշակման և զարգացման, ուսումնական հաստատությունների զարգացման կառավարման, կրթական հետազոտությունների բաժինների մասնագետների կողմից։
Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
Comments
Post a Comment