«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 Ծրագրի նպատակը 

ԿԶՆԱԿ հիմնադրամը հերթական անգամ հայտարարում է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի մեկնարկը: 

 Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։  

Ծրագիրը կնպաստի երեխաների միջև սոցիալականացմանը, հայրենիքի ճանաչողությանը: Տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ ծանոթացման արդյունքում կընդլայնվեն նրանց աշխարհճանաչողությունն ու արժեհամակարգը։  

Հյուրընկալող դպրոցներում կիրականացվեն նախագծային ծրագրեր, կգործեն խմբակներ, որոնց կմասնակցեն հյուրընկալած աշակերտները. 

  • Հայրենագիտության նախագծերի մշակում (պարտադիր է բոլոր մասնակիցների համար) 

Ըստ հյուրընկալող դպրոցի հնարավորությունների. 

  • Ազգային երգ ու պարի ուսուցում 

  • Տարբեր առարկաների օլիմպիական խմբակներ 

  • «Արմաթ» լաբորատորիաներ 

Ծրագրի ավարտին 

  • Աշակերտների մոտ կձևավորվի հարգանք սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին  

  • տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: 

  • Աշակերտները կարժևորեն սեփական ինքնությունը՝ ընտանիքի, համայնքի և պետության դերում: 

Մասնակցությունը. 

Ծրագրին կարող են մասնակցել 14-16 տարեկան այն աշակերտները, ովքեր պատրաստ են. 

  • Մ շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում  

  • Կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում  

  • Բնակվել համայնքի ընտանիքներից մեկում 

Աշակերտների ընտրությունը կկատարվի ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած և ընտրված դպրոցների և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից:  

Ծրագրին մասնակցելու համար դպրոցների գրանցման վերջնաժամկետը՝ 09.10.2023թ.: Գրանցվել հետևյալ հղումով: 

Համայնքներում աշակերտների հյուրընկալման տևողությունը՝ 2023թ. հոկտեմբերի 16-20: 

 

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի 

 կրթական նորարարությունների բաժին



 

Comments

Post a Comment