ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները իրականացրել են կարիքի գնահատում Կոտայքի մարզի Աբովյանի հ․2, հ․5, հ․ 7, հ. 8, հ․10 հիմնական և գ․Սոլակի, գ․Թեղենիքի, գ․Քարաշամբի, գ․Արգելի, Նոր Գեղի հ․1, հ․ 2 և Նոր Հաճնի հ․1, հ․3, հ․4 միջնակարգ դպրոցներում։
ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից կարիքի գնահատում է իրականացվել նաև Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Ծիծեռնակ» մսուր մանկապարտեզ և «Հրաշք» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում։
Դպրոցներում կարիքի գնահատումն իրականացվել է դասալսումների, գրավոր աշխատանքների անցկացման, սեմինարների, հարցազրույցների միջոցով։
Նոր չափորոշչի կիրառման սկզբնական փուլի մեկնարկային արդյունքների ուսումնասիրության նպատակով 5-րդ և 7-րդ դասարաններում «Մայրենի», «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից անցկացվել են գրավոր աշխատանքներ։
Արդյունքների վերլուծությունից հետո դպրոցներին հետադարձ կապ է տրվելու «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի՝ ուսումնական բնագավառների մշակման և զարգացման, գնահատման մշակման և զարգացման, ուսումնական հաստատությունների զարգացման կառավարման, կրթական հետազոտությունների բաժինների մասնագետների կողմից։
Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
Comments
Post a Comment