Հոկտեմբերի 10-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները այցելել են Արարատի մարզի ուսումնական հասատատություններ, որտեղ իրականացրել են սեմինարներ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ։ Սեմինարին մասնակցել են ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, մեթոդմիավորման նախագահներ և ուսուցիչներ։
ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները իրականացրել են կարիքի գնահատում Արարատի մարզի ք․Արտաշատի հ․1, հ․2, հ․3, հ․4, հ․5 և գ․ Այնթափի հ․1, Այնթափի հ․2, Ջրահովիտի, Մխչյանի, Դիմիտրովի, Մասիսի, Ազատավանի, Դալարի միջնակարգ դպրոցներում։
ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից կարիքի գնահատում է իրականացվել նաև Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։
Դպրոցներում կարիքի գնահատումն իրականացվել է դասալսումների, գրավոր աշխատանքների անցկացման, սեմինարների, հարցազրույցների միջոցով։
Նոր չափորոշչի կիրառման սկզբնական փուլի մեկնարկային արդյունքների ուսումնասիրության նպատակով 5-րդ և 7-րդ դասարաններում «Մայրենի», «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից անցկացվել են գրավոր աշխատանքներ։
Արդյունքների վերլուծությունից հետո դպրոցներին հետադարձ կապ է տրվելու «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման, գնահատման մշակման և զարգացման, ուսումնական հաստատությունների զարգացման կառավարման, կրթական հետազոտությունների բաժինների մասնագետների կողմից։
Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժինը իրականացրել է սեմինար կարողունակությունների բնութագրիչների վերաբերյալ։ Սեմինարի ժամանակ իրազեկվել է դասագործընթացում սովորողների կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստող գործոնների մասին և տրվել է համապատասխան մեթոդական աջակցություն դրանց զարգացման վերաբերյալ։
ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման մասնագետների կողմից դասալսումներից հետո ուսուցիչներին, տրվեց հետադարձ կապ, որին հաջորդեցին գնահատման վերաբերյալ սեմինար-խորհրդատվություններ ոչ միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների, այլև մյուս դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Պարզաբանվեցին ուսուցիչների կողմից հնչած թյուրընկալումները և տրվեցին նրանց կողմից հնչած հարցերի պատասխանները:
Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
Տաթևիկ Հարությունյան ԿԶՆԱԿ հիմնադրամ









.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)




.png)
.png)
.png)
Comments
Post a Comment