Մշտադիտարկումներ Երևանի ուսումնական հաստատություններում

 

Հոկտեմբերի 17-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները այցելել են Երևանի     ուսումնական հասատատություններ,  որտեղ իրականացրել են սեմինարներ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ։
Սեմինարին մասնակցել են ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, մեթոդմիավորման նախագահներ և ուսուցիչներ։ 
ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները իրականացրել են կարիքի գնահատում  Երևանի  հ․8, հ․34, հ․35, հ․49, հ․66, հ․71, հ․74, հ․76,  հ․130, հ․134, հ․137, հ․140, հ․153, հ․163,  և հ․155 միջնակարգ դպրոցներում։   
   ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից կարիքի գնահատում է իրականացվել նաև «Երևանի հ․46» և «Երևանի հ․129» մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում։ 
Դպրոցներում կարիքի գնահատումն իրականացվել է դասալսումների, գրավոր աշխատանքների անցկացման, սեմինարների, հարցազրույցների միջոցով։   
 Նոր չափորոշչի կիրառման սկզբնական փուլի մեկնարկային արդյունքների ուսումնասիրության նպատակով 5-րդ և 7-րդ դասարաններում «Մայրենի», «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից անցկացվել են գրավոր աշխատանքներ։  
  Արդյունքների վերլուծությունից հետո դպրոցներին հետադարձ կապ է տրվելու «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման, գնահատման մշակման և զարգացման, ուսումնական հաստատությունների զարգացման կառավարման, կրթական հետազոտությունների բաժինների մասնագետների կողմից։   
Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժինը իրականացրել է սեմինար կարողունակությունների բնութագրիչների վերաբերյալ։ Սեմինարի ժամանակ իրազեկվել  է դասագործընթացում սովորողների կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստող գործոնների մասին և տրվել է համապատասխան մեթոդական աջակցություն դրանց զարգացման վերաբերյալ։
ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման մասնագետների կողմից դասալսումներից հետո ուսուցիչներին, տրվեց հետադարձ կապ, որին հաջորդեցին գնահատման վերաբերյալ սեմինար-խորհրդատվություններ ոչ միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների, այլև մյուս դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Պարզաբանվեցին ուսուցիչների կողմից հնչած թյուրընկալումները և տրվեցին նրանց կողմից հնչած հարցերի պատասխանները:  
Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։   

 Տաթևիկ Հարությունյան ԿԶՆԱԿ հիմնադրամ










Comments