Դասալսումների մասին

Հարց

Ուսմասվարը (այժմ տնօրենի տեղակալը) դասալսման հետևանքով դասալսման թերթիկ է տալիս ստորագրելու, որի վրա 100 միավորային սանդղակով մոտ 40-ից ավելի միավորով է գնահատում դասը։ Ունի իրավունք դասալսած դասը միավորով գնահատելու։
Կա՞ հաստատված դասալսման թերթիկ, թե յուրաքանչյուրը իր  հարմար տարբերակ է ընտրում։

Պատասխան

Դասալսումները կազմակերպվում են ներդպրոցական վերահսկողության շրջանակներում։ Ներդպրոցական վերահսկողությունը իրականացվում է կոնկրետ նպատակով, որի արդյունքում դպրոցի տնօրինությունը գնահատում է ուսուցչի, դասարանի կամ դպրոցի կարիքը։ Կարիքը գնահատելու համար հարմար է օգտագործել դասալսման աղյուսակ, որտեղ նկարագրված են դիտարկված հնարավոր իրավիճակները և դրանց տրված են միավորները։ Այդ միավորները հնարավորություն են տալիս արագ և հեշտությամբ հասկանալ այն խնդրի առկայությունը, որը գնահատվում էր դասալսման ժամանակ։
Դասալսման հարցաթերթիկները դպրոցը մշակում է ինքնուրույն կամ օգտվում է օրինակելի ձևերից։


Այլ բան է, երբ միավորներով համարվում է, որ ուսուցիչը լավ կամ լավագույն ուսուցիչ է։ Նման գնահատումը անարդյունավետ և ոչ օբյեկտիվ միջոց է և կան ուսուցչի աշխատանքի գնահատման ավելի արդյունավետ մենխանիզմեր։


Comments