Քանի՞ դասալսում կատարել

Դպրոցում դասալսումները չեն կարող իրականացվել առանց նպատակի։
Այդպիսի դասալսումները ավելի շատ վնասում են ուսուցման գործընթացի կազմակերպմանը, առաջացնում են ավելորդ լարվածություն ուսուցչի մոտ, քան վեր են հանում խնդիրներ։

Դասալսում կատարելու հիմքը ներդպրոցական վերահսկողության միջոցառումն է։ Այդ միջոցառումից է բխում նաև դասալսումների թիվը։ Կարող են լինել միջոցառումներ, որոնց ընթացքում դասալսում կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

Դիցուք դպրոցի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված է կատարել հայոց լեզվի դասավանդման որակի ուսումնասիրություն 7-րդ դասարաններում։ 

Դեպք 1

Ենթադրենք դպրոցը ունի մեկ 7-րդ դասարան։ Հետևաբար ուսումնասիրվելու է մեկ ուսուցչի աշխատանքի արդյունքը։ Մյուս բոլոր ուսումնասիրությունների հետ անհրաժեշտ է կազմակերպել դասալսում։ Սովորաբար ուսուցչի աշխատանքի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է նույն դասարանում կազմակերպել 3-5 դասալսում։ Ստացվում է, որ այս դեպքում 1-2 շաբաթվա ընթացքում կատարվում է 3-5 դասալսում (դասալսումների կոնկրետ թիվը որոշում է դպրոցը)։

Դեպք 2

Ենթադրենք դպրոցը ունի երկու 7-րդ դասարան։ Հետևաբար ուսումնասիրվելու է մեկ կամ երկու ուսուցչի աշխատանքի արդյունքը։ Մյուս բոլոր ուսումնասիրությունների հետ անհրաժեշտ է կազմակերպել դասալսում։ Սովորաբար ուսուցչի աշխատանքի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է նույն դասարանում կազմակերպել 3-5 դասալսում։ Ստացվում է, որ այս դեպքում 1-2 շաբաթվա ընթացքում կատարվում է 3-5 դասալսում, եթե երկու դասարանում էլ դասավանդում է նույն ուսուցիչը, կամ 6-10 դասալսում, եթե դասարաններում դասավանդում են տարբեր ուսուցիչներ։

Comments