Սեմինարներ Արարատում ՀՊՉ-ի ներդրման արդյունավետության բարձրացման նպատակով

 


Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում  ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը և տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը    հոկտեմբերի12- ին այցելել են Արարատի մարզի Արարատի տարածաշրջանի թվով 9 դպրոցներ, որտեղ իրականացրել են սեմինարներ ուսումնական հասատատությունների  տնօրենների, տնօրենի տեղակալների, մեթոդմիավորման նախագահների հետ։
Կարիքի գնահատմանը մասնակցել են ք. Արարատի հ․ 1 հմ/դ, ք. Արարատի Պ. Սևակի անվ. հ․2 հմ/դ, ք. Արարատի հ․ 3 հմ/դ, ք. Արարատի հ․ 4 հմ/դ, ք. Արարատի հ․5 մ/դ, ք. Արարատի ա/դ, ք. Վեդիի Գ. Մարգարյանի անվ. հ․ 1 հմ/դ, ք. Վեդիի հ․ 2 հմ/դ, ք. Վեդիի ա/դ տնօրենները, տնօրենների տեղակալները և մ/մ նախագահները

Կարիքի գնահատման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝ •Ո՞րն է դպրոցի տարեկան աշխատանքային պլանի նպատակը։ •Դպրոցի տնօրենի պաշտոնային ո՞ր պարտականության կատարմանն է այն նպաստում։ •Ի՞նչ հաճախությամբ պետք է տնօրենը գնահատի՝ կատարե՞լ է արդյոք տարեկան պլանով նախատեսված աշխատանքները։ •Դպրոցի ո՞ր մանկավարժական աշխատողները կարող են օգնել վերոնշյալ աշխատանքը կատարելիս։ Ա. Թորոսյանը և Ինգա Վարդանյանը վարել են տեղեկատվական սեմինարներ տնօրենների, տնօրենի տեղակալների և մեթոդմիավորումների նախագահների հետ։ Մեթոդմիավորման նախագահների հետ հանդիպումներում շեշտադրումներ են արվել երեք հիմնական ուղղություններով․ ա/ ներկայացվել են դասալսումների անցկացման նպատակները, ուղղորդումներ են տրվել դրանց պլանավորման և վերլուծման հետ կապված, բ/ ծանոթացրել են գնահատման նոր մեթոդաբանությանը, իրազեկել են սովորողի առաջընթացի բարելավման դիտարկմանը հետևելու նոր ձևաչափի մասին․ դպրոցներում 5-րդ և 7-րդ դասարաններում հայտորոշիչ գնահատում է իրականացվելու թեման սկսելուց առաջ, իսկ թեմայի ավարտին տրվելու է ամփոփիչ թեստ։ Առաջարկվել է մեթոդմիավորման նախագահներին պարբերաբար կիրառել այս մոտեցումը, որը հաջողված գործիք է առաջընթացի բարելավմանը հետևելու տեսանկյունից։ գ/ առաջարկվել է պարբերաբար հետևել ԿԶՆԱԿ-ում տեղադրված նյութերին, օգտվել դրանցից՝ նոր չափորոշչի ներդրումը սահուն իրականացնելու համար։
Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։






Comments