Կրթության որակի ուսումնասիրություն վերլուծելով առարկայի թեմատիկ գրավորի արդյունքները

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ԵՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ


 

Ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնային պարտականություններով սահմանված է, որ նա ապահովում և կրում է պատասխանատվություն ուսումնական պլանին համապատասխան` կրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման, կրթության որակի և բովանդակության, ներքին կարգապահական կանոնների մշակման և ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, կրթական գործընթացում սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պահպանման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կրթության որակը ապահովելու համար շատ կարևոր է ունենալ տեղեկություններ սովորողների հաջողությունների մասին, որը հնարավոր է իրականացնել մշտադիտարկումների միջոցով։ Առաջարկում ենք կրթության որակի մշտադիտարկման ալգորիթմ։

 

Կրթության որակի ուսումնասիրություն վերլուծելով առարկայի թեմատիկ գրավորի արդյունքները

 

Բաժին 1

1.    Գնահատել թեմատիկ գրավոր աշխատանքի բովանդակության համապատասխանությունը թեմայի բովանդակությանը և գնահատման մեթոդաբանությանը։

2.    Եթե թեմատիկ գրավոր աշխատանքի բովանդակությունը համապատասխանում է թեմայի բովանդակությանը և գնահատման մեթոդաբանությանը, ապա անցնել 2-րդ բաժին։

3.   Եթե թեմատիկ գրավոր աշխատանքի բովանդակությունը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը կամ գնահատման մեթոդաբանությանը, ապա ուսուցչի համար կազմակերպել մեթոդական աջակցություն։

Բաժին 2

1.    Պարզել 1,2,3 միավոր ստացողների թիվը։

2.    Եթե 1,2,3 միավոր ստացող սովորողներ չկան, ապա կազմակերպել արդյունքների ընտրովի ստուգում 4 և 5 միավոր ստացողների մոտ հարցազրույցի կամ նույն գրավոր աշխատանքը նորից հանձնարարելով։

3.   Եթե արդյունքները հաստատվեն (կամ տարբերվեն 1 նիշով), ապա համարել արդյունքը արժանահավատ։

4.    Եթե արդյունքները տարբերվեն 2 կամ ավելի նիշով, ապա ուսուցչի համար կազմակերպել մեթոդական աջակցություն։

Բաժին 3

1.    Պարզել 4 և 5 միավոր ստացողների թիվը։

2.    Եթե 4 և 5 միավոր ստացողների թիվը կազմում է սովորողների 20 կամ ավելի տոկոսը, ապա ուսուցչի համար կազմակերպել մեթոդական աջակցություն։

3.   Կազմակերպել 4,5,6 միավոր ստացող սովորողներ արդյունքների ընտրովի ստուգում հարցազրույցի կամ նույն գրավոր աշխատանքը նորից հանձնարարելով։

4.    Եթե արդյունքները հաստատվեն (կամ տարբերվեն 1 նիշով), ապա համարել արդյունքը արժանահավատ։

5.    Եթե արդյունքները տարբերվեն 2 կամ ավելի նիշով, ապա ուսուցչի համար կազմակերպել մեթոդական աջակցություն։

Comments