ՏՐՎԵՑ «ԵՍ ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ԵՄ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԵԿՆԱՐԿԸ

 

Ս/թ հոկտեմբերի 23-ին մեկնարկեց «Ես մեդիագրագետ եմ» հանրապետական նախագծի աշխատանքները: Նախագծի նպատակն է. զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները, ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը 

Նախագծի մասնակից աշակերտներին առիթ է ընձեռվում ուսումնասիրել, վերլուծել մեդիայի դերը և ազդեցությունը իրական կյանքի վրա, նախագծային աշխատանքի միջոցով զարգացնել քննադատական մտածողությունը, ինչը հնարավորություն կտա վերլուծել, գնահատել համացանցի և մեդիայի վստահելիությունը, զարգացնել դրանցից օգտվելու հմտությունը: 

Այս անգամ ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել 93 հանրակրթական դպրոցներ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից մարզերից 












«ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Վ. Բերբերյանը Թիմս / Microsoft Teams հարթակում նախագծի գրանցված ուսուցիչների համար իրականացրեց առցանց խորհրդատվական հանդիպում-քննարկում և սեմինար: Հանդիպումն անցավ աշխույժ, գործնական, կառուցողական մթնոլորտում: 

ԿԶՆԱԿ հիմնադրամի 

կրթական նորարարությունների բաժին 

 




Comments