ՀՊՉ-ի ներդրման արդյունավետության բարձրացման նպատակով սեմինարներ Վայոց Ձորի մարզում


Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում  ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը,  Կրթության բովանդակության մշակման վարչության պետ Գագիկ Մելիքյանը  հոկտեմբերի 17- ին այցելել են Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանի թվով 10 դպրոցներ, որտեղ իրականացրել են սեմինարներ ուսումնական հասատատությունների  տնօրենների, տնօրենի տեղակալների, մեթոդմիավորման նախագահների հետ։

Կարիքի գնահատմանը մասնակցել են ք. Եղեգնաձորի հ․ 1 հմ/դ, ք. Եղեգնաձորի Հ.Հովհաննիսյանի անվ. հ․ 2 հմ/դ, ք. Եղեգնաձորի ա/դ, գ. Գլաձորի մ/դ, գ. Վերնաշենի մ/դ, գ. Գետափի մ/դ, գ. Արփիի Վ. Լևոնյանի անվան մ/դ, գ. Ագարակաձորի Յու. Խաչատրյանի անվան մ/դ, գ. Մալիշկայի թիվ 1 մ/դ, գ. Մալիշկայի Մ. Լոմոնոսովի անվան մ/դ դպրոցների տնօրենները։

Կարիքի գնահատման  ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝

•Ո՞րն է դպրոցի տարեկան աշխատանքային պլանի նպատակը։   

•Դպրոցի տնօրենի  պաշտոնային ո՞ր պարտականության կատարմանն է այն նպաստում։  

•Ի՞նչ հաճախությամբ պետք է տնօրենը գնահատի՝ կատարե՞լ է արդյոք տարեկան պլանով նախատեսված աշխատանքները։   

•Դպրոցի ո՞ր մանկավարժական աշխատողները կարող են օգնել վերոնշյալ աշխատանքը կատարելիս։  

Ա. Թորոսյանը և Գ․ Մելիքյանը վարել են տեղեկատվական սեմինար մեթոդմիավորումների  նախագահների հետ։ 

Մեթոդմիավորման նախագահների հետ հանդիպումներում շեշտադրումներ են արվել երեք հիմնական ուղղություններով․

ա/ ներկայացվել են դասալսումների անցկացման նպատակները, ուղղորդումներ են տրվել դրանց պլանավորման և վերլուծման հետ կապված,

բ/ ծանոթացրել են գնահատման նոր մեթոդաբանությանը, իրազեկել են սովորողի առաջընթացի բարելավման դիտարկմանը հետևելու նոր ձևաչափի մասին․ դպրոցներում 5-րդ և 7-րդ դասարաններում հայտորոշիչ գնահատում է իրականացվելու թեման սկսելուց առաջ, իսկ թեմայի ավարտին տրվելու է ամփոփիչ թեստ։  Առաջարկվել է մեթոդմիավորման նախագահներին պարբերաբար կիրառել այս մոտեցումը, որը հաջողված գործիք է առաջընթացի բարելավմանը հետևելու տեսանկյունից։

գ/ առաջարկվել է պարբերաբար հետևել ԿԶՆԱԿ-ում տեղադրված նյութերին, օգտվել դրանցից՝ նոր չափորոշչի ներդրումը սահուն իրականացնելու համար։

Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

                                                             Տաթևիկ Հարությունյան ԿԶՆԱԿ հիմնադրամ








Comments