ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՄԵԹՈԴՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻՆ

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՄԵԹՈԴՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻՆ 

Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժին

1․ ԿԶՆԱԿ հիմնադրամի կայքում տեղադրված են բազմաթիվ դասապլաններ՝ նոր չափորոշչի տրամաբանությամբ կառուցված, կարողունակությունների, խաչվող հասկացությունների, միջառարկայական կապերի և գնահատման տարբեր մեխանիզմների ներառմամբ։ Կարիք կա դրանց անդրադարձ կատարելու և այդ տրամաբանությամբ դասեր վարելու։ 

2․ Խաչվող հասկացությունների դասապլանների ձեռնարկը բաշխված է բոլոր դպրոցներին։ Անհրաժեշտ է դնել ուսուցչնաոցներում, որ բոլորի աչքի առաջ լինի։ 

3․ Առաջարկում ենք մեթոդմիավորումների նիստերից մի քանիսը նվիրել ուսուցիչների մասնագիտական աճի բարելավմանը։ Ուսուցիչները կարող են հանդես գալ՝ 

ա/ իրենց վարած դասերի քննարկմամբ, ներկայացնել նոր չափորոշչի գործոնը իրենց դասերում, բացատրել դասի պլանավորման քայլաշարեր։  

բ/ նոր չափորոշչի բաղադրիչների ներառման մասին զեկուցումներով, հիմնավորել իրենց խոսքը օրինակներով։ 

գ/ փոխադարձ դասալսումների միամսյակ հայտարարել «Նոր չափորոշի ներառումը դասերում» խորագրով, և իրականացնել բաց ու նպատակային քննարկումներ։ Կարելի է դասալսումներ իրականացնել նաև հարևան դպրոցների միջև։ 

4․ Առաջարկում ենք, որ ուսումնական հաստատությունների տնօրեններն ու տեղակալները կազմակերպեն և գլխավորեն դասալսումների միամսյակը, կատարեն դասալսումներ, անմիջական մասնակցություն ունենան մյուսների կողմից կատարված դասալսումներին։ 

5․  Խիստ կարևոր է, որ տնօրեններն ու տեղակալները իրենց դասալսումներում կարևորեն բոլոր մտահոգիչ դիտարկումները և սեմինարների, քննարկումների, ուղղորդումների, այսինքն՝ հետևողական աշխատանքի շնորհիվ բարձրացնեն դասերի արդյունավետությունը։ 

6․ Առաջարկում ենք, որ տնօրեններն ու տեղակալները խրախուսեն հաջող դասեր վարող ուսուցիչներին։ 

7․ Հետևեն ԿԶՆԱԿ հիմնադրամի կայքին, որտեղ կգտնեն նյութեր արդյունավետ ուսուցում իրականացնելու համար։ Այդ աշխատանքը խթանելու համար առաջարկում ենք մեթոդմիավորման բոլոր նիստերում տարածել տեղեկություն ԿԶՆԱԿ-ի կայքում տեղադրված նոր նյութերի մասին։ ԿԶՆԱԿ-ը կմշակի և շաբաթվա մեջ կուղարկի դպրոցներին այդ նորությունները ներկայացնող շրջաբերական։  

8․ Օգտակար կլինի, եթե տնօրեններն ու տեղակալները դպրոցում աշակերտներին մոտիվացնող նախաձեռնություններով (նախագծեր, խմբակներ, միջոցառումներ, գործնական աշխատանքներ) մթնոլորտ ձևավորեն։  

Comments