2022 թվականի վերջերից ի վեր ChatGPT-ը հասարակության մեջ ներմուծեց կենտրոնացված արհեստական բանականությունը: Շատ լրագրողներ և կրթության ներկայացուցիչներ հարցնում են՝ թվային տեխնոլոգիաները լա՞վ թե վա՞տ ազդեցություն ունեն կրթության վրա:
Պատասխանը բարդ է: Տեխնոլոգիական փոփոխությունն անխուսափելի է։ Վեց հարյուր տարի առաջ տպագրական մեքենան փոխեց գիտելիքի փոխանցման ուղիները: Ռադիոն, հեռուստատեսությունը, անհատական համակարգիչները, համացանցը և լրատվամիջոցները նոր հորիզոններ են բացել կրթության համար, բայց նաև դարձել են անհանգստության պատճառ: Յուրաքանչյուր թվային նորամուծություն պետք է մանրամասն գնահատվի՝ ապահով լինելու համար, որ այն օգուտ կբերի ուսուցիչներին և սովորողներին:
Թվային տեխնոլոգիաները տալիս են իրական հնարավորություններ։ Թվային տեխնոլոգիաները կարող են հասանելի լինել նույնիսկ հեռավոր բնակավայրերի սովորողներին, կամ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կամ լեզվական և մշակութային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներին: Այն կարող է հեշտացնել անհատական ուսուցումը և ապահովել ավելի ճկուն դպրոցական համակարգեր: Ինչպես նաև թվային տեխնոլոգիաները կարող են օգտագործվել տարածության և ժամանակի արգելքները հաղթահարելու համար՝ ստեղծելով ուսումնառության հետաքրքիր փորձառություն:
Այնուամենայնիվ, վտանգներ նույնպես կան։ Յուրաքանչյուր տեխնոլոգիական նորույթ ակնհայտ է դարձնում թվային անտեղյակությունը: Ապշեցուցիչ է, որ ամբողջ աշխարհում սովորողների 31 տոկոսը չի կարողացել մասնակցել առցանց ուսուցմանը COVID-19 համաճարակի ընթացքում: Ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածումն աճում է, և առցանց ռեսուրսներն անտեսում են գործածվող մարդկային լեզուների 95 տոկոսը: Կենտրոնացված արհեստական բանականությունը, որն ունակ է ընդօրինակել մարդկային կարողությունը՝ ստեղծել տեքստեր, պատկերներ, տեսանյութեր, երաժշտություն և ծրագրային կոդեր, ստիպում է մեզ վերաիմաստավորել մարդկային բանականության եզակիությունը՝ հեռուն գնացող ենթատեքստերով, թե ինչ, ինչպես և նույնիսկ այն, թե ինչու ենք մենք սովորում:
Մենք ոչ միայն պետք է հետևենք, թե ինչ է կատարվում այսօր այս տեխնոլոգիաների հետ, այլև պետք է ինքներս մեզ նախապատրաստենք ապագայի համար այս համատեքստում՝ 20 կամ 30 տարի հետո: Ինչպես հավասարակշռել երիտասարդների կարիքները մարդ-մեքենա հասարակությանը պատրաստելու համար առանց խաթարելու մարդու միտքը՝ որոշակի ճանաչողական գործառույթներ աութսորսինգի (outsource) ենթարկելով: Մենք չենք կարող մեզ թույլ տալ փորձեր կատարել մի ամբողջ սերնդի վրա:
Թվային նորարարությունները կարող են և պետք է մշակվեն այնպես, որ պաշտպանեն մարդու ազատ կամքը: Ահա թե ինչու ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում զգուշություն ցուցաբերել կանոնակարգերի մշակման, ուսուցիչների վերապատրաստման և ուսումնական ծրագրերի մշակման հարցում' սովորողներին և կրթական համակարգերը պաշտպանելու համար: Ինչպես երևում է 2023 թվականի Կրթության գլոբալ մոնիթորինգի մեր զեկույցից, տեխնոլոգիաների մի մասն աջակցում է ուսուցմանը որոշ համատեքստերում: Եվ ամենակարևորն այն է, որ նորագույն տեխնոլոգիաները երբեք չպետք է փոխարինեն որակավորված ուսուցիչներին, նրանց, ովքեր իրենց սովորողներին ուղղորդում են որպես անհատներ և հասարակության անդամներ: Որպեսզի բոլորի համար բացահայտվեն խոստումնալից թվային հնարավորություններ, մենք պետք է կրթության մեջ տեխնոլոգիան օգտագործենք մեր պայմաններով՝ առաջնորդվելով ներառականության, հավասարության, որակի և մատչելիության սկզբունքներով:
Ստեֆանիա Ջիանինի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կրթության գծով օգնական
.png)
Comments
Post a Comment