ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը շարունակում է իրականացնել «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով դասընթաց-վերապատրաստումը:
Ս/թ նոյեմբերի 10-ին և 16-ին իրականացվեց դասընթաց Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ուսուցիչների համար, որին հայտագրվել են 224 ուսուցիչներ:
Դասընթացի ընթացքում բանախոսեցին կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը, մասնագետ Վալտեր Բերբերյանը, ուսուցիչներ՝ Աստղիկ Ասատրյանը, Հասմիկ Չարխչյանը:
Նշենք, որ առաջիկայում «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով դասընթացին կարող են մասնակցել հանրապետության մյուս մարզերի ուսուցիչները
ԿԶՆԱԿ հիմնադրամ Կրթական նորարարությունների բաժին















Comments
Post a Comment