ՎԵԲԻՆԱՐԻ ՀՐԱՎԵՐ - ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 


Վեբինարը կվարեն «Գրավոր և բանավոր խոսքի ուղեցույց» ձեռնարկի համահեղինակները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախատեսել ենք ձեռնարկի բոլոր թեմաների շուրջ վեբինարներ հերթը ՌԵՊՈՐՏԱԺ, ԱԿՆԱՐԿ թեմաներինն է։ Ձեզ սպասվում է հետաքրքիր հանդիպում հեղինակ ուսուցիչների հետ։ Նրանք   կներկայացնեն, թե ինչ են ռեպորտաժը, ակնարկը, ինչ ընդհանրություններ և տարբերություններ ունեն, որոնք են նրանց ներկայացվող պահանջները և գնահատման չափանիշները։  

Օրվա խոսնակներն են՝  

  • Կարինե Դարբինյան(հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր)  

  • Էլյանորա Միրզոյան (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Արագածոտնի մարզի Հարթավանի միջնակարգ դպրոց)  

  • Գայանե Մարգարյան (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Երևանի Է. Թելմանի անվան հ. 13 հիմնական դպրոց)  

  • Մարուսյա Քոսակյան (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Կ Մարդանյանի անվան հ. 3 հիմնական դպրոց)  

  • Գայանե Համբարձումյան (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Սյունիքի մարզի Սիսիանի հ. 4 հիմնական դպրոց  

 

          Ուրեմն՝ կհանդիպենք նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։ 00-ին, հետևյալ հղումով (մուտքն ազատ է)՝  

 

Անհամբեր սպասելու ենք շարունակաբար բարձրացող և բարձրացնող ուսուցիչներին։ Մեր սեմինարավարները այդօրինակ ուսուցիչներից են։ 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ

ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ 




Comments