ՆԴՎ պլանավորման սեմինար։ Դիլիջան և Իջևան

Դիլիջանի և Իջևանի դպրոցները մասնակցում էին ՆԴՎ պլանավորման սեմինարին տնօրեն, տեղակալ, հումանիտար և բնագիտական ուղղվածության մեթոդմիավորման նախագահներից կազմված խմբերով։ 

Նպատակն էր դպրոցում ձևավորել որոշումների կայացման մասնակցային աշխատանքի ոճ։ 

Մասնակիցներին ներկայացվեց ՆԴՎ պլանավորելու դրույթները և սկզբունքները։ 

Դպրոցական խմբերը սկսեցին պլանավորել նոյեմբեր ամսվա իրենց աշխատանքը։ Պլանավորելուց հետո երկու դպրոց իրենց աշխատանքը ներկայացրեցին իրար և առանձնացրեցին պլանում այն դրույթները, որ նույնն էին երկու դպրոցում և տարբերությունները։ 

Որոշեցինք, որ մշակված պլանները դպրոցում կվերանայվեն և կսկսեն իրականացնել։ ԿԶՆԱԿ-ը դեկտեմբերին կուսումնասիրի ՄՄ արձանագրությունները և կատարված աշխատանքի հիմքերը։ 














Comments