Մշտադիտարկումներ հերթական ատեստավորման ենթակա վերապատրաստված ուսուցիչների մոտ

 

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման մասնագետները 01112023 թ-28112023 թ մշտադիտարկում են իրականացրել ՀՀ 30 հանրակրթական դպրոցներում։ Մշտադիտարկման նպատակն էր հերթական ատեստավորման ենթակա վերապատրաստված ուսուցիչների մոտ դասալսումների միջոցով գնահատել վերապատրաստումների արդյունավետությունը։  

Աշխատանքի առաջին փուլում դպրոցների տնօրեններն ու ուսումնական աշխատանքի գծով տեղակալները առկա կամ հեռավար ձևաչափերով իրազեկվել են մշտադիտարկման նպատակներին և աշխատակարգին, դասալսման «Թիչ» գործիքի կիրառման առանձնահատկություններին։ 

Տնօրենների կամ ուսումնական աշխատանքի գծով տեղակալների հետ մեր մասնագետները դասալսումներ են իրականացրել Երևանի հ 182 և հ 105 ավագ դպրոցներում, ՀՊՄՀ հենակետային վարժարանում, հ 60, հ 120, հ 75, հ 66, հ 110, հ 38, հ 18, հ 45, հ 123, հ 141, հ 89, հ 121, հ 21, հ 192, հ 196, հ 199, հ 200, հ 185, հ 156, հ 100, հ 188, հ 63, հ 129, հ 56, հ 132, հ 36 հիմնական դպրոցներում ու Վանաձորի հ 5 ավագ դպրոցում։  

Հանգամանալից քննարկում-վերլուծություների ընթացքում դասալսված ուսուցիչներին տրվել են հետադարձ կապ և մեթոդամանկավարժական աջակցություն։ 

Դասալսումների ավարտին անցկացվել են ամփոփիչ սեմինար-քննարկումներ, մշտադիտարկման արդյունքների վերլուծության փաթեթները տրամադրվել են դպրոցներին։ Աշխատանքի վերլուծությունը կամբողջանա, երբ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպություններին ևս կտրամադրվեն անցկացրած վերապատրաստումների արդյունավետության գնահատման փաթեթները։  

                                                    

        Վերապատրաստման ծրագրերի

մշակման և վերապատրաստումների

արդյունավետության գնահատման բաժին






Comments