ՀՊՉ ներդրման ընթացքում դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացվում է կարիքի գնահատում
Նոյեմբերի 15-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները այցելել են Շիրակի մարզի ուսումնական հասատատություններ, որտեղ իրականացրել են սեմինարներ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ։
Սեմինարին մասնակցել են ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, մեթոդմիավորման նախագահներ և ուսուցիչներ։
ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները իրականացրել են կարիքի գնահատում Գյումրու հ․24, հ․23, հ․11, հ․19, հ․40, հ․41, Բենիամինի, Հոռոմի, Ազատանի, Մայիսյանի, Հացիկի, Շիրակի, Ջաջուռի, հիմնական և միջնակարգ դպրոցներում։
ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից կարիքի գնահատում է իրականացվել նաև Գյումրու «Փարոս-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։
Դպրոցներում կարիքի գնահատումն իրականացվել է դասալսումների, գրավոր աշխատանքների անցկացման, սեմինարների, հարցազրույցների միջոցով։
Նոր չափորոշչի ներդրման սկզբնական փուլի մեկնարկային արդյունքների ուսումնասիրության նպատակով 5-րդ և 7-րդ դասարաններում «Մայրենի», «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից անցկացվել են գրավոր աշխատանքներ։
Արդյունքների վերլուծությունից հետո դպրոցներին հետադարձ կապ է տրվելու «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման, գնահատման մշակման և զարգացման, ուսումնական հաստատությունների զարգացման կառավարման, կրթական հետազոտությունների բաժինների մասնագետների կողմից։
Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժինը իրականացրել է սեմինար կարողունակությունների բնութագրիչների վերաբերյալ։ Սեմինարի ժամանակ իրազեկվել է դասագործընթացում սովորողների կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստող գործոնների մասին և տրվել է համապատասխան մեթոդական աջակցություն դրանց զարգացման վերաբերյալ։
ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման մասնագետների կողմից դասալսումներից հետո ուսուցիչներին տրվեց հետադարձ կապ, որին հաջորդեցին գնահատման վերաբերյալ սեմինար-խորհրդատվություններ ոչ միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում դասավանդող, այլև մյուս դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Պարզաբանվեցին ուսուցիչների կողմից բարձրաձայնված թյուրընկալումները, և տրվեցին նրանց կողմից հնչած հարցերի պատասխանները:
Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
Տաթևիկ Հարությունյան ԿԶՆԱԿ հիմնադրամ
Comments
Post a Comment