ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ


ՀՀ ԿԳՄՍՆ -ի ԿԶՆԱԿ հիմնադրամի, Կրթական նորարարությունների բաժինը շարունակում է «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով վերապատրաստում հեռավար ձևաչափով, որը նախատեսված է ՀՀ-ի բոլոր մարզերի ուսուցիչների համար:

Վերապատրաստման այս փուլում ընդգրկվելու են Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ուսուցիչները:

Ծրագրի նպատակն է

  • աջակցել ուսուցիչների մեդիագրագիտության բարձրացմանը.
  • տրամադրել համապատասխան գործիքակազմ՝ հանրակրթական նոր չափորոշչի վերջնարդյունքների ապահովման համար.
  • ծանոթացնել ուսուցիչներին նախագծային, հետազոտական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դասի պլանի կազմման տեխնիկական և բովանդակային կողմերին:

Ծրագրի խնդիրները՝

  • ուսուցիչների խմբի կարիքների  գնահատում.
  • մեդիագրագիտության իրազեկվածության և կրթության բարելավում.
  • նորարարական ռեսուրսների կիրառում

Ծրագրի ընթացքը՝

  • Կամավորության սկզբունքով վերապատրաստմանը մասնակցելու են Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ուսուցիչները:
  • Վերապատրաստման սեմինարային հանդիպումը լինելու է մեկ անգամ 120 րոպե տևողությամբ, հեռավար ձևաչափով:
  • Վերապատրաստված ուսուցիչները անհատապես կամ խմբերով աշխատելու են որևէ նախագծային, հետազոտական աշխատանքի կամ դասի պլանի ստեղծման շուրջ ( խմբի կազմում կարող են համագործակցել առավելագույնը 3 ուսուցիչ):
  • Ուսուցիչներին նախապես տրվելու են աշխատանքային բնութագրիչները
  • Աշխատանքի ներկայացման համար տրվելու է 20 օր ժամանակ
  • Ընթացքում կազմակերպվելու են հանդիպում-քննարկումներ թիմս հարթակում ձևավորված խմբում, բաժնի մասնագետների հետ՝ ըստ կարիքների

Ծրագրի ավարտը՝

  • Պատրաստի աշխատանքները ուղարկվելու են ԿԶՆԱԿ հիմնադրամ նշված էլ. հասցեով՝ krtakannorararutyunner@gmail.com

Նախապես տրված չափանիշներին համապատասխանելու դեպքում ուսուցչին կտրվի վկայական, որը կհամարվի ուսուցչի մասնագիտական զարգացման ապահովման համար կատարված աշխատանքի ցուցիչ:

  • Վկայագրված ուսուցիչների աշխատանքները կտեղակայվեն «Պաշարների 

 շտեմարանում»

Դասընթացին գրանցման վերջնաժամկետն է նոյեմբերի 25-ը:

Դասընթացի անցկացման օրվա, ժամի մասին տեղեկությունը և հղումը կստանաք էլեկտրոնային փոստով:

Գրանցման համար լրացնել հայտը

ԿԶՆԱԿ հիմնադրամ,

Կրթական նորարարությունների բաժին

Comments