ՀՊՉ ներդրման ընթացքում դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացվում է կարիքի գնահատում

Նոյեմբերի 7-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները այցելել են Լոռու մարզի    ուսումնական հասատատություններ,  որտեղ իրականացրել են սեմինարներ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ։

Սեմինարին մասնակցել են ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, մեթոդմիավորման նախագահներ և ուսուցիչներ։

ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները իրականացրել են կարիքի գնահատում Վանաձոր հ․2, հ․4, հ․8, հ․15,հ․20,հ․23, հ․25, Սպիտակի հ․1, հ․2, հ․5, Ջրաշենի,Նոր Խաչակապի, Արջուտի, Դարպասի հիմնական և միջնակարգ դպրոցներում։  

ԿԶՆԱԿ-ի մասնագետների կողմից կարիքի գնահատում է իրականացվել նաև «Վանաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ» և «Վանաձոր համայնքի թիվ 11 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում։

Դպրոցներում կարիքի գնահատումն իրականացվել է դասալսումների, գրավոր աշխատանքների անցկացման, սեմինարների, հարցազրույցների միջոցով։  

Նոր չափորոշչի ներդրման սկզբնական փուլի մեկնարկային արդյունքների ուսումնասիրության նպատակով 5-րդ և 7-րդ դասարաններում «Մայրենի», «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից անցկացվել են գրավոր աշխատանքներ։  

Արդյունքների վերլուծությունից հետո դպրոցներին հետադարձ կապ է տրվելու «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման, գնահատման մշակման և զարգացման, ուսումնական հաստատությունների զարգացման կառավարման, կրթական հետազոտությունների բաժինների մասնագետների կողմից։  

Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժինը իրականացրել է սեմինար կարողունակությունների բնութագրիչների վերաբերյալ։ Սեմինարի ժամանակ իրազեկվել  է դասագործընթացում սովորողների կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստող գործոնների մասին և տրվել է համապատասխան մեթոդական աջակցություն դրանց զարգացման վերաբերյալ։

ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման մասնագետների կողմից դասալսումներից հետո ուսուցիչներին տրվեց հետադարձ կապ, որին հաջորդեցին գնահատման վերաբերյալ սեմինար-խորհրդատվություններ ոչ միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում դասավանդող, այլև մյուս դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Պարզաբանվեցին ուսուցիչների կողմից բարձրաձայնված թյուրընկալումները, և տրվեցին նրանց կողմից հնչած հարցերի պատասխանները: 

Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։  

 Տաթևիկ Հարությունյան ԿԶՆԱԿ հիմնադրամ














Comments