ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ

 


 

ՀՀ ԿԳՄՍՆ -ի ԿԶՆԱԿ հիմնադրամի, Կրթական նորարարությունների բաժինը շարունակում է «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով վերապատրաստում հեռավար ձևաչափով, որը նախատեսված է ՀՀ-ի բոլոր մարզերի ուսուցիչների համար: 

Վերապատրաստման այս փուլում ընդգրկվելու են Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ուսուցիչները: 

Ծրագրի նպատակն է 

  • աջակցել ուսուցիչների մեդիագրագիտության բարձրացմանը. 

  • տրամադրել համապատասխան գործիքակազմ՝ հանրակրթական նոր չափորոշչի վերջնարդյունքների ապահովման համար. 

  • ծանոթացնել ուսուցիչներին նախագծային, հետազոտական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դասի պլանի կազմման տեխնիկական և բովանդակային կողմերին: 

Ծրագրի խնդիրները՝  

  • ուսուցիչների խմբի կարիքների  գնահատում. 

  • մեդիագրագիտության իրազեկվածության և կրթության բարելավում. 

  • նորարարական ռեսուրսների կիրառում  

Ծրագրի ընթացքը՝ 

  • Կամավորության սկզբունքով վերապատրաստմանը մասնակցելու են Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ուսուցիչները:  

  • Վերապատրաստման սեմինարային հանդիպումը լինելու է մեկ անգամ 120 րոպե տևողությամբ, հեռավար ձևաչափով: 

  • Վերապատրաստված ուսուցիչները անհատապես կամ խմբերով աշխատելու են որևէ նախագծային, հետազոտական աշխատանքի կամ դասի պլանի ստեղծման շուրջ ( խմբի կազմում կարող են համագործակցել առավելագույնը 3 ուսուցիչ): 

  • Ուսուցիչներին նախապես տրվելու են աշխատանքային բնութագրիչները 

  • Աշխատանքի ներկայացման համար տրվելու է 20 օր ժամանակ 

  • Ընթացքում կազմակերպվելու են հանդիպում-քննարկումներ թիմս հարթակում ձևավորված խմբում, բաժնի մասնագետների հետ՝ ըստ կարիքների 

Ծրագրի ավարտը՝ 

  • Պատրաստի աշխատանքները ուղարկվելու են ԿԶՆԱԿ հիմնադրամ նշված էլ. հասցեով՝ krtakannorararutyunner@gmail.com 

Նախապես տրված չափանիշներին համապատասխանելու դեպքում ուսուցչին կտրվի վկայական, որը կհամարվի ուսուցչի մասնագիտական զարգացման ապահովման համար կատարված աշխատանքի ցուցիչ: 

  • Վկայագրված ուսուցիչների աշխատանքները կտեղակայվեն «Պաշարների  

  շտեմարանում» 

 Դասընթացին գրանցման վերջնաժամկետն է նոյեմբերի 8-ը: 

 Դասընթացի անցկացման օրվա, ժամի մասին տեղեկությունը և հղումը կստանաք էլեկտրոնային փոստով: 

 Գրանցման համար լրացնել հայտը 

 

ԿԶՆԱԿ հիմնադրամ, 

Կրթական նորարարությունների բաժին 

Comments