Կրթական միջոցառում-մրցույթ՝ «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» խորագրով


ՅՈՒՆԵՍԿՕ-ն ասոցացված դպրոցների 70-ամյակին ընդառաջ կրկին հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ։ Մեկնարկում է Sound Week-ի երրորդ միջազգային կրթական միջոցառում-մրցույթը՝  Երբ ձայնը ստեղծում է պատկեր խորագրով։  

Մրցույթին կարող են մասնակցել ասոցացված դպրոցների ցանցին միացած բոլոր դպրոցները։ Այս կրթական միջոցառմանը կարող եք գրանցվել  մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ: 

Միջոցառման ավարտին տեղի կունենա մրցանակաբաշխություն, որը նախատեսում է  

Գրան պրիի դափնեկիր՝ 1000 եվրո 

Ժյուրիի մրցանակակիր՝ 500 եվրո   

Հատուկ մրցանակի դափնեկիր՝ 200 եվրո  

Մրցանակակիրները հրավեր կստանան մասնակցելու մրցանակաբաշխության առցանց  միջոցառմանը: 

 

 

Կրթական նորարարությունների բաժին 

Comments