ՎԵԲԻՆԱՐԻ ՀՐԱՎԵՐ - ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Վեբինարը կվարեն «Գրավոր և բանավոր խոսքի ուղեցույց» ձեռնարկի համահեղինակները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախատեսել ենք ձեռնարկի բոլոր թեմաների շուրջ վեբինարներ հերթը ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆՆ  է։ Ձեզ սպասվում է հետաքրքիր հանդիպում հեղինակ ուսուցիչների հետ։ Նրանք   կներկայացնեն, թե ինչպես են ստեղծվում գործնական աշխատանքները, որոնք են նրանց ներկայացվող պահանջները և գնահատման չափանիշները։  

Օրվա խոսնակներն են՝  

Լյուդմիլա Ներսիսյան՝ Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոց 

Արաքսյա Գևորգյան՝ Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N7 միջն․ դպրոց  

Արմինե Խառատյան՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց

Վարդուհի Մխիթարյան՝ Երևանի Մ․ Մանուշյանի անվան N48 հիմնական դպրոց  

Անհամբեր սպասելու ենք շարունակաբար բարձրացող և բարձրացնող ուսուցիչներին։ Մեր սեմինարավարները այդօրինակ ուսուցիչներից են։ 

Ուրեմն՝ հանդիպում ենք դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ին հետևյալ հղումով։ 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ 

Comments