Սիրելի ուսուցիչներ, այս անգամ ձեզ սպասվում է հետաքրքիր և բովանդակալից վեբինար «Հայոց պատմություն» առարկայից: Վեբինարավարը կներկայացնի հայտորոշիչ գնահատման ձևերն ու կիրառման առանձնահատկությունները Հայոց պատմության դասաժամերին:
Վեբինարը կվարի ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի պատմության ուսուցչուհի Տաթևիկ Սարդարյանը:
Կհանդիպենք դեկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, հետևյալ հղումով (մուտքն ազատ է)՝
Անհամբեր սպասելու ենք շարունակաբար բարձրացող և բարձրացնող ուսուցիչներին։ Մեր սեմինարավարը այդօրինակ ուսուցիչներից է:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ
Comments
Post a Comment