«Մոլորակն իմ ձեռքերում»՝ երիտասարդների աչքերով

 

 

Generation Global-ը նոյեմբերին հայտարարել էր լուսանկարների ֆոտոմրցույթ, որին մասնակցել են 13-17 տարեկան 250 սովորողներ աշխարհի 14 երկրներից: Ըստ մրցույթի պայմանների, լուսանկարներից բացի կարելի էր ներկայացնել նաև նկարչական աշխատանք՝ պատկերելով աշխարհն իրենց աչքերով, թե ինչպես կարելի է ավելի կատարյալ և բարի դարձնել աշխարհը, քանի որ բոլորս ապրում ենք մի մոլորակի վրա: Մրցույթում 3 հաղթողներից առաջինը Գավառի ավագ դպրոցի աշակերտուհի Միլենա Բլդեյանն է, մյուս 2-ը Հնդկաստանից և ԱՄԷ-ից են: Միլենան իր աշխատանքի մասին գրել է. «Իմ նկարում փյունիկն է, որը խորհրդանշում է մայր մոլորակի վերածնունդը: Նա կազմակերպել է պարահանդես, որը ներկայացնում է կյանքը մոլորակի վրա: Պարահանդեսի մասնակիցները տարբեր ազգությունների, ռասայի, կրոնի ներկայացուցիչներ են: Նրանցից յուրաքանչյուրն ունի պարահանդեսի միայն մեկ տոմս, ինչը նշանակում է, որ նրանք ապրում են միայն մեկ անգամ և իրենց գործողություններով պետք է անեն հնարավորը՝ մոլորակը անվնաս, կայուն և խաղաղ պահելու համար»: 

Կրթական նորարարությունների բաժին




Comments