Ս.թ. դեկտեմբերի 12-ին Երևանի թիվ 122 հիմնական դպրոցում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Տավուշի մարզի 2 ավագ դպրոցների՝ Բերդի և Դիլիջանի միջև տեղի ունեցավ միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման մասին պայմանագրերի կնքման արարողություն:
Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի միջև զարգացնել կրթական միասնական միջավայր, առավել դյուրին դարձնել սովորողների անցումը հանրակրթությունից այլ կրթական համակարգ:
Պայմանագրերի կնքումը հնարավորություն կտա ուսումնառության արդյունքների հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգը համապատասխանեցնել ՀՀ գործող կրթական օրենսդրության միջազգային կրթական չափանիշներին, նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը։
Կրթական նորարարությունների
և հետազոտության վարչություն
Comments
Post a Comment