ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինն ավարտեց «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով դասընթաց-վերապատրաստումները ՀՀ մարզերի ուսուցիչների համար
Ս/թ դեկտեմբերի 7-ին, 8-ին, 11-ին և 13-ին դասընթացն իրականացվեց Լոռու և Տավուշի մարզերի ուսուցիչների համար, որին հայտագրվել էին 485 ուսուցիչներ:
Դասընթացի ընթացքում բանախոսեցին կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը, մասնագետ Վալտեր Բերբերյանը, ուսուցիչներ Արև Հովհաննիսյանը, Մարինե Գևորգյանը, Հասմիկ Չարխչյանը, Թեհմինե Մկրտչյանը, Աստղիկ Ասատրյանը և Լիզա Սարդարյանը
Նշենք, որ առաջիկայում «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով դասընթացների շարք կիրականացվի Երևանի բոլոր համայնքների դպրոցների ուսուցիչների համար:
ԿԶՆԱԿ հիմնադրամ
Կրթական նորարարությունների բաժին
Comments
Post a Comment