Ուսուցչի մասնագիտական զարգացում. Մեդիագրագիտություն

 

ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը շարունակում է իրականացնել «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով դասընթաց-վերապատրաստումը:

Ս/թ նոյեմբերի 29-ին, 30-ին և դեկտեմբերի 1-ին իրականացվեց դասընթաց Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ուսուցիչների համար, որին հայտագրվել էին 442 ուսուցիչներ:

Դասընթացի ընթացքում բանախոսեցին կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը, մասնագետ Վալտեր Բերբերյանը, ուսուցիչներ՝ Արև Հովհաննիսյանը, Մարինե Ավետիսյանը, Հասմիկ Չարխչյանը:

Նշենք, որ առաջիկայում «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով դասընթացին կարող են մասնակցել հանրապետության մյուս վերջին երկու մարզերի (Լոռի և Տավուշ) ուսուցիչները:

ԿԶՆԱԿ հիմնադրամ,

Կրթական նորարարությունների բաժին










Comments