ՎԵԲԻՆԱՐԻ ՀՐԱՎԵՐ
Համաձայն ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 16-ին հաստատված N 216-Ն որոշման՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի գործառույթների նկարագրի մեջ տեղի է ունեցել փոփոխություն, ըստ որի՝ օրվա դասի պլանի առկայությունը կարևորվում է ուսուցման գործընթացում։ Ի՞նչ ձևաչափով, ինչպե՞ս գրել յուրաքանչուր դասի պլանը, մի՞թե փորձառու ուսուցիչներն էլ պետք է գրեն այն, ո՞ր դեպքում պետք է գրվեն համառոտ և ո՞ր դեպքում ՝ ընդարձակ պլաններ և այլն։ Ահա այս և նմանատիպ այլ հարցերի պարզաբանման նպատակով ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժինը կազմակերպում է քիմիայի ուսուցիչների համար մեկօրյա հեռավար վեբինար։ Տեսական դասախոսությունը կուղղեկցվի նաև գործնական մասով, որտեղ ուսուցիչները կբաժանվեն փոքր խմբերի և համաձայն ձեռք բերած փորձառության՝ կկազմեն օրվա դասի պլան՝ իրենց կողմից ընտրված թեմաներով։ Վեբինարը կվարեն փորձառու մանկավարժներ, նախագծային աշխատանքների մեթոդական վերապարրաստողներ՝ Աստղիկ Բայրամյանը՝ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցիչ, Լուսինե Բեջանյանը՝ Տավուշի մարզի Լճկաձորի հիմնական դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցիչ, ԿԶՆԱԿ, ԱՅԲ և ՀՄԿ հիմնադրամների մենթոր, Ռուզաննա Սիմոնյանը՝ Երևանի թիվ 32 դպրոցի և «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի քիմիայի և կենսաբանության, Գիտսերունդ ծրագրի կրթական նյութեր մշակող ուսուցիչ։ Վեբինարը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին, հեռավար ձևաչափով։ Հետաքրքրված ուսուցիչները իրենց տվյալները /անուն - ազգանուն, դպրոց, էլ հասցե, թիմսի t_......կոդ/ կարող են ուղարկել ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի ԲՏՃՄ մասնագետ Կարինե Ավետիսյանին՝ հետևյալ էլեկտրոնային փոստով` karine-avetisyan55@rambler.ru։
Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժին
Comments
Post a Comment