Պայմանագրերի կնքման արարողություն՝ նվիրված կրեդիտային համակարգին ներդրմանը


Ս.թ. դեկտեմբերի 12-ին Երևանի թիվ 122 հիմնական դպրոցում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Տավուշի մարզի 4 ավագ դպրոցների՝ Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի և Դիլիջանի միջև տեղի ունեցավ միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման մասին պայմանագրերի կնքման արարողություն:

Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի միջև զարգացնել կրթական միասնական միջավայր, առավել դյուրին դարձնել սովորողների անցումը հանրակրթությունից այլ կրթական համակարգ:

Պայմանագրերի կնքումը հնարավորություն կտա ուսումնառության արդյունքների հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգը համապատասխանեցնել ՀՀ գործող կրթական օրենսդրության միջազգային կրթական չափանիշներին, նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը։

Կրթական նորարարությունների 

և հետազոտության վարչություն














Comments