ԱՄՓՈՓՎԵՑ «ԵՍ ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ԵՄ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

   

Ս/թ դեկտեմբերի 15-ին ԵՊՀ-ում ամփոփվեց ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի կողմից իրականացվող «Ես մեդիագրագետ եմ» հանրապետական նախագիծը: Նախագծի նպատակն է՝ զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները, ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը:

Նախագծի ամփոփմանը մասնակցում էին 63 դպրոցներ՝ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Հանրային լրագրության ակումբի» նախագահ Սեդա Մուրադյանը, «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանը, «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Մարտիրոսյանը:

Մասնակից դպրոցների աշակերտները ներկայացրեցին իրենց դպրոցներում ստեղծած մեդիա ակումբի աշխատանքները, կատարած ուսումնասիրությունները:

Դպրոցները պարգևատրվեցին մասնակցության վկայականներով և մեդիագրագիտությանը նվիրված խաղերով ու գրքերով:

 

ԿԶՆԱԿ հիմնադրամ

Կրթական  նորարարությունների բաժին

 

















Comments