«Ես կարևոր եմ» աշխատաժողով



Ժամանակակից մարտահրավերներով պայմանավորված՝ վերջին տարիներին բուռն բարեփոխումներ են տեղի ունենում նախադպրոցական կրթության ոլորտում: Հասարակության նորացման, նրա շարքերը իր արժեքների, սկզբունքների, դիրքորոշումների, իրավունքների պաշտպանության գործին նվիրված քաղաքացիներով համալրելու պահանջը ենթադրում են փոփոխություններ նաև այս ոլորտում։ Սա ուղղակիորեն նշանակում է շրջադարձ դեպի սանը՝ նրա բազմակողմանի զարգացման, ներուժի բացահայտման ու հետաքրքրությունների հաշվառման հրամայականով: Դեկտեմբերի 8-ին չորս տարբեր աշխատարաններում խոսնակները ներկայացրեցին ինչպես ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված թեմաներ, այնպես էլ անդրադարձ կատարեցին այլընտրանքային նախադպրոցական ծառայություններին, նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ՆՈՒՀ-երում սննդի կազմակերպմանը, սանիտարական նորմերի պահպանմանը և այլն։ Մասնակիցները ներգրավվեցին տարաբնույթ գործնական աշխատանքներում: Նրանք հնարավորություն ունեցան բարձրաձայնելու և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։ Աշխատաժողովին ներկա էին մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից: Երկօրյա աշխատաժողովը միջմարզային հաղորդակցման, փորձի փոխանակման, տարաբնույթ թեմաներով քննարկումներ կազմակերպելու լայն հնարավորություն ընձեռեց:


Ուսումնական բնագավառների
 մշակման և զարգացման բաժին





 











Comments