Ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման վեբինար: Մեդիագրագիտություն

 Ս/թ փետրվարի 23-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների  բաժնի կողմից իրականացվեց ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման վեբինար: Բանախոսն էր Թվային անվտանգության ծրագրերի ղեկավար, հաղորդակցության մասնագետ, «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Մարտիրոսյանը:

Վեբինարի նպատակը բխում էր «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի՝ «ԿԳՄՍՆ» 6.6 ենթակետի, ինչպես նաև Հանրակրթության պետական չափորոշչի հիմքում ընկած 8 կարողունակություններից մեկի՝ սովորողների մոտ թվային մեդիա կարողունակությունների զարգացման պահանջներից:

Վեբինարին մասնակցել են 152 ուսուցիչ ՀՀ տարբեր մարզերից և Երևանից։

 

ԿԶՆԱԿ հիմնադրամ

Կրթական նորարարությունների բաժին









Comments