Ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատրաստում

 



 

ԿԶՆԱԿ հիմնադրամի Կրթական նորարարությունների բաժինը շարունակում է

« Մեդիագրագիտությունը՝ արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով վերապատրաստում-սեմինարը (հեռավար ձևաչափով), որն այս անգամ նախատեսված է Երևանի դպրոցների ուսուցիչների համար:

Սեմինարի նպատակը բխում էր «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի՝ «ԿԳՄՍՆ» 6.6 ենթակետի, ինչպես նաև Հանրակրթության պետական չափորոշչի հիմքում ընկած 8 կարողունակություններից մեկի՝ սովորողների մոտ թվային մեդիա կարողունակությունների զարգացման պահանջներից:

Ծրագրի նպատակն է

· տրամադրել համապատասխան գործիքակազմ՝ հանրակրթական նոր չափորոշչի վերջնարդյունքների ապահովման համար.

· աջակցել ուսուցիչների մեդիագրագիտության բարձրացմանը.

· ծանոթացնել ուսուցիչներին նախագծային աշխատանքի կազմակերպման տեխնիկական և բովանդակային կողմերին:

Ծրագրի խնդիրները՝

· ուսուցիչների խմբի կարիքների գնահատում.

· մեդիագրագիտության իրազեկվածության և կրթության բարելավում.

· նորարարական ռեսուրսների կիրառում:

Ծրագրի ընթացքը՝

· Վերապատրաստման այս փուլում ընդգրկվելու են Երևան քաղաքի ուսուցիչները՝ կամավորության սկզբունքով:

· Վերապատրաստման սեմինարային հանդիպումը լինելու է 1 անգամ՝ հեռավար ձևաչափով:

· Հայտագրված ուսուցիչների հետ աշխատելու ենք առանձին խմբերով:

· Փորձի փոխանակման նպատակով իրենց հաջողած փորձով են կիսվելու ՀՀ մարզերի փորձառու ուսուցիչները, որոնք մասնակցել են մեր դասընթացներին, պլանավորել ու իրականցրել մեդիագրագիտություն խթանող դաս կամ նախագծային աշխատանք՝ դպրոցական առարկայական ծրագրերի շրջանակներում:

Գրանցման համար լրացնել հայտը :

Հայտի լրացման վերջնաժամկետը մարտի 11-ն է:

ՀԳ. Խնդրում ենք ուշադրություն դարձնել ձեր էլհասցեի ճիշտ գրառմանը:


Comments